«Քարանձավը» յուրօրինակ պանդոկ-ռեստորան է, գտնվում է բնական քարայրում, Նորավանքի ճանապարհին: Դա մի գողտրիկ անկյուն է՝ զարդարված հայկական ավանդական գյուղական ոճով։ Միջավայրը շատ ընկերական է եւ բնական․ միայն քարից եւ փայտից պատրաստված ինտերիեր, իսկ քարանձավը ծառայում է որպես պատ ու առաստաղ։ Մենք առաջարկում ենք հայկական ավանդական խոհանոցի կերակուրներ՝ բոլորը պատրաստված թարմ եւ բնական հումքից։

մանրամասն

Բարի գալուստ Նորավանքի «Քարանձավ»
 

Իմ անունը Վարդգես Ղարախանյան է, ես «Հայաստանի թռչունների պաշտպանության միություն» ՀԿ անդամ եմ, համագործակցում եմ Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի եւ Կարմիր գրքի հետ: Նաեւ էկոտուրիզմի եւ էթնիկ տուրիզմի ակտիվ ջատագովն եմ, որպես նվիրված մարդ բնապահպանությանը, մասնավորապես՝ Նորավանք տանող կիրճին:




ՈՐՏԵՂ ԳԻՇԵՐԵԼ
Ձեր տրամադրության տակ է Bed & Breakfast տիպի հյուրատուն մոտակա Արենի գյուղում՝ հյուրասենյակով, հյուրերի համար նախատեսված ննջասենյակով, առանձին լոգարանով, խոհանոցով եւ ընդարձակ ճաշասենյակով: Նաեւ, մենք ունենք հատուկ առաջարկ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են թռչնադիտական եւ բնապահպանական շրջագայություններով։

մանրամասն
ՈՒՐ ԱՅՑԵԼԵԼ
Նորավանքը Երեւանից 122 կմ հեռավորության վրա գտնվող, 13-րդ դարի հայկական վանք է Եղեգնաձոր քաղաքի մոտ, Ամաղու գետի նեղ կիրճում: Կիրճը շրջապատված է բարձր կարմիր ժայռերով: Վանքը հայտնի է իր երկհարկանի Սուրբ Աստվածածին եկեղեցով, որի երկրորդ հարկ կարելի է մուտք գործել շինության ճակատի նեղ քարե աստիճաններով:

մանրամասն
ԻՆՉ ԱՆԵԼ
Վայելեք ձեր հանգիստը «Քարանձավ» պանդոկում ստեղծված գեղեցիկ հնաոճ միջավայրում՝ զարդարված ձեռագործ գորգերով, գինու սափորներով եւ կավե ամանեղենով: Ականատես եղեք լավաշի թխմանը հարակից թոնրում եւ համտեսեք թարմ պատրաստված հայկական ուտելիքները՝ ըմպելով հայտնի Արենի գինին:  

մանրամասն
© 2015 Noravank Viilage Ltd. All Rights Reserved. Site by Brand Studio.