ԳլխավորՔարանձավ պանդոկՏեսարժան վայրերԳիշերակաց
Arm Rus Eng

«Քարանձավ» պանդոկ


«Քարանձավը» յուրօրինակ պանդոկ-ռեստորան է, որը գտնվում է բնական քարայրում, Նորավանքի ճանապարհին: Այստելից էլ գալիս է նրա անունը։ Դա մի գողտրիկ անկյուն է՝ զարդարված հայկական ավանդական գյուղական ոճով, հին գորգերով, գինու սափորներով եւ լավաշ թխելու թոնրով։ 

Միջավայրը շատ ընկերական եւ բնական է: Ինչպես կտեսնեք նկարներում, ոչ մի շքեղ կամ արհեստական նյութ չկա, միայն քարից եւ փայտից ինտերիեր է, իսկ քարանձավը ծառայում է որպես պատ ու առաստաղ։ 

Մենք առաջարկում ենք հայկական ավանդական խոհանոցի կերակուրներ՝ բոլորը պատրաստված թարմ եւ բնական հումքից, մատուցված կավե ամանեղենով: Բացի ավանդական խորովածից ու քյաբաբից, մեզ մոտ կարող եք համտեսել նաեւ քամած մածուն եւ գառան պանիր, ավելուկ եւ ամեն տեսակի կանաչեղեն, տնական թթու եւ հայտնի Արենի գինին:

Մեր դռները բաց են բոլորի համար՝ ե՛ւ հայաստանցիների, ե՛ւ զբոսաշրջիկների: Վերջին տարիներին մենք ուրախ էինք ընդունելու շատ այցելուներ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Շվեդիայից եւ Եվրոպայի այլ երկրներից, ինչպես նաեւ Ռուսաստանից: Մենք կարող ենք միաժամանակ 40 մարդ հյուրընկալել «Քարանձավ» պանդոկում, բայց ունենք նաեւ բացօթյա տարածք՝ փայտե տաղավարներով, այնպես որ հյուրերի ամբողջական թիվը կարող է հասնել 100-ի:

Մենք սիրով սպասում ենք ձեզ հետ հանդիպմանը, որպեսզի առաջարկենք ամենալավը մեր ավանդական խոհանոցից:

Դիրքը եւ կոնտակտները



Քարանձավի դիրքը իդեալական է այն առումով, որ՝

ա) հեշտ է գտնել, քանի որ այն գտնվում է Երեւան-Վայք մայրուղուց ճյուղավորվող միակ ճանապարհի վրա, որը գեղատեսիլ կիրճով տանում է Նորավանք՝ թերեւս ամենագրավիչ վայրը զբոսաշրջիկների համար Վայոց Ձորի մարզում,

բ) հեռու չէ Նորավանքից, բայց շատ մոտ էլ չէ՝ այսպիսով ապահովելով հանգստանալու եւ համեղ սնվելու համար մեկուսի, անաղմուկ մի վայր։

Խնդրում ենք նախապես կապվել մեզ հետ սեղան կամ բացօթյա տաղավար պատվիրելու համար կամ էլ մեր հյուրատանը սենյակի առկայությունը ճշտելու համար։ 

Մեր կոնտակտները 

Հեռ․՝ +37493-673407
Email: contact@qarandzav.am
Instagram: qarandzav_am
ԳլխավորՔարանձավ պանդոկՏեսարժան վայրերԳիշերակաց
© 2015 Noravank Viilage Ltd. All Rights Reserved. Site by Brand Studio.